Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը երեկ հակիրճ անդրադարձավ Բեռլինում տեղի ունեցած հայ-գերմանական գործարար համաժողովին եւ հայկական ապրանքների ցուցահանդեսին: Նախարարը նշեց, որ գերմանական կողմն առանձնակի հետաքրքրություն է ցուցաբերել հայկական սննդամթերքի նկատմամբ: Նրա գնահատմամբ, Հայաստանում ստանդարտների որոշակի փոփոխություններից հետո հնարավոր կլինի մեր արտադրանքի խոշոր խմբաքանակներով արտահանումը Գերմանիա: Խոսքը մեր սերտիֆիկացման կառույցի ուժեղացման մասին է: Համաշխարհային բանկի աջակցությամբ նախատեսվում է դա կատարել նոր տեխնոլոգիաներ ներդնելով եւ ուսուցում կազմակերպելով: Կարեն Ճշմարիտյանի հավաստմամբ, գերմանացիներին հատկապես դուր էին եկել «Ջերմուկ գրուպի» հանքային ջուրը, «Եվրոթերմ» ընկերության հյութերը, «Գրեյտ վելլի» ընկերության կոնյակը: Հնարավոր է նաեւ «Էլեկտրասարք» ընկերության սարքավորումների արտահանումը:
Ա. Մ.