«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#118, 2004-06-26 | #119, 2004-06-29 | #120, 2004-06-30


ԿՈՄԻՏԱՍԻ ՎԻՐՏՈՒԱԼ ԹԱՆԳԱՐԱՆԻ ԲԱՑՈՒՄԸ

Այսօրվանից ինտերնետային ցանցում www.komitas.am հասցեով գործում է հայ հանճարեղ երգահան Կոմիտասի վիրտուալ թանգարանը, որի մասին «Ազգն» արդեն տեղեկացրել է:

Այս երեւույթի նախաձեռնողն է UNISON հատուկ կարիքներով մարդկանց աջակցության հասարակական կազմակերպությունը: Բուդապեշտի Բաց հասարակության ինստիտուտի աջակցությամբ UNISON-ի ջանքերով վեց ամսում հավաքվեց հսկայական ծավալով բազմաբնույթ եւ չափազանց հետաքրքրական տեղեկություն մեծ երաժշտի կյանքի, գործունեության, առեղծվածային հիվանդության եւ ողբերգական վախճանի վերաբերյալ:

Անշուշտ, մեծն Կոմիտասի թանգարանի ստեղծման կարիքը զգացվում էր վաղուց: Հայ դասական երաժշտության հիմնադիրն իր կյանքի ընթացքում դրսեւորվելով իբրեւ չափազանց համեստ եւ ասկետիկ կեցվածքով մի անձնավորություն, այնուամենայնիվ, իրենից հետո թողեց մեծ եւ բազմաշերտ երաժշտական, գիտական եւ ազգագրական ժառանգություն, ինչպես նաեւ իր անձի հետ կապված բազմաթիվ չբացահայտված առեղծվածներ: Եվ այս ամենն անհրաժեշտ էր վերհանել, ի մի բերել, մշակել, կենտրոնացնել եւ պատշաճ ձեւով ներկայացնել լայն հասարակությանը: Այս տեսակետից շահեկան է այն փաստը, որ վեբ-սայթն արված է 3 լեզվովՙ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն, այսինքնՙ մատչելի է ինտերնետ ցանցից օգտվողներին ողջ աշխարհում, եւ կարեւոր իրադարձություն Հայաստանի մշակութային կյանքում:

Այցելելով Կոմիտասի վիրտուալ թանգարանը www.komitas.am հասցեով, օգտվողն ընկնում է հետաքրքրական մի աշխարհՙ Կոմիտաս Վարդապետի հոգեւոր տիեզերքը...


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4