Կահիրեում հրատարակվող «Արեւ» օրաթերթի արաբերեն հավելվածի ապրիլյան համարում հիշատակի խոսք կա մարտինՙ օրը ցերեկով եղեռնաբար սպանված հայազգի դերասանուհի Վանյա Էքսեճյանի մասին: Ռեշա Աբդուլ Մոնշեմի հոդվածը, որ վերնագրված է «Ազատ բեմի ծաղիկը, որ կորցրեցինք», անդրադառնում է արաբական թատրոնի ամենասիրված դերասանուհու անցած կյանքին, որի ընթացքում, նրա խոսքերով, հրաշալի ու համոզիչ է մարմնավորել ամենատարբեր կերպարներ:
«Ճիշտ է, թատրոնն առօրյա ներկայացումների եւ մշտանորոգ կերպարների արվեստ է, սակայն Վանյան, որի նմաններին ժամանակը հազվադեպ է հայտնաբերում, ընդմիշտ կմնա մեր գիտակցական հիշողության մեջ», գրում է նա:
Հ. Ծ.