Կենտրոնական բանկի խորհուրդը հունիսի 29-ի նիստում, որը վարում էր բանկի նախագահ Տ. Սարգսյանը, հաստատեց «ՀՀ տարածքում գործող բանկերի կողմից անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության կարգը», մեկ այլ որոշմամբ փոփոխություններ կատարվեցին «ՀՀ ԿԲ արտաքին ակտիվների եւ արտաքին պարտավորությունների հաշվարկման» կարգում:
ԿԲ խորհրդի որոշմամբ արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիաներ տրամադրվեցին «Ստոքսբրոք» ՍՊԸ-ին, անհատ ձեռնարկատերեր Սոֆյա Բաղդասարյանին: Ուժը կորցրած ճանաչվեցին Ա. Նալբանյանին տրամադրված թիվ 361, «Բրոքլենդ» ՍՊԸ արժութային դիլերի թիվ 14 լիցենզիաները: Խորհուրդը համաձայնություն տվեց «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ «Հրազդան» մասնաճյուղի գործունեության վայրի փոփոխությանըՙ ք. Հրազդան, Սպանդարյան փող. թիվ 19 հասցեով:
ՀՀ ԿԲ մամուլի ծառայություն