«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#120, 2004-06-30 | #121, 2004-07-01 | #122, 2004-07-02


ՂԱՐԱԲԱՂԻ ՍԱՀՄԱՆՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 1 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԻՆՖՈ: Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանազատման գծի վրա ձերբակալվել է ադրբեջանցի զինծառայող:

Ինչպես Ստեփանակերտից հաղորդում է մեր սեփական թղթակիցը, այսօր ԼՂՀ զինծառայողների եւ անհայտ կորած անձանց պետական հանձնաժողովը հանդես է եկել հաղորդագրությամբ, որում մասնավորապես ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանի արեւելյան հատվածում նախօրեին ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողների կողմից սահմանազատման գիծն անցնելիս ձերբակալվել է ադրբեջանցի զինծառայող: Արձանագրված պատահարի մասին հանձնաժողովը միջազգային պարտավորությունների շրջանակներում տեղյակ է պահել Ստեփանակերտում հավատարմագրված Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ԵԱՀԿ գրասենյակներին: Հանրապետության համապատասխան մարմինները իրականացնում են քննչական միջոցառումներ բացահայտելու ԼՂՀ սահմանը ադրբեջանցի զինծառայողի անցնելու հանգամանքները եւ պատճառները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4