Հունիսի 30-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Էդվարդ Նալբանդյանի, Իսի-լե-Մուլինոյի քաղաքապետ, պատգամավոր Անդրե Սանտինիի եւ Էջմիածնի քաղաքապետ Հրաչ Աբգարյանի մասնակցությամբՙ Ֆրանսիայի Իսի-լե-Մուլինո քաղաքի գլխավոր հրապարակներից մեկն անվանակոչվեց Էջմիածնի հրապարակ:
Պատասխանելով լրագրողների հարցերին, դեսպան Է. Նալբանդյանը հայտարարեց, որ Ֆրանսիայի տարբեր քաղաքներում փողոցներ, հրապարակներ եւ այլ վայրեր հայկական տեղանուններով անվանակոչելը դարձել է ավանդույթ, դրանց թիվն այսօր հասնում է մի քանի տասնյակի եւ դրանք հայ-ֆրանսիական խոր բարեկամության վառ ապացույցն են: