«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#120, 2004-06-30 | #121, 2004-07-01 | #122, 2004-07-02


ԷԳՈՅԱՆԻ ՆՈՐ ՖԻԼՄԸՙ «ԻՆՉ-ՈՐ ՄԵԿԸ ՍԻՐՈՒՄ Է ՔԵԶ»

Երեւանում մեկնարկած «Ոսկե ծիրան» միջազգային առաջին կինոփառատոնին չեն մասնակցում կանադահայ անվանի ռեժիսոր Ատոմ Էգոյանն ու նրա կինըՙ դերասանուհի Արսինե Խանջյանըՙ նոր ֆիլմի նկարահանումների պատճառով: Նրանք զբաղված են Ռուբերտ Հոլմսի «Որտեղ ճշմարտությունն է ընկած» վեպի էկրանավորման աշխատանքներով: «Ըստ «Սերենդիպիտի փոյնտ ֆիլմս» ընկերության ներկայացուցիչ Ռոբերտ Լանթոսի, որի հետ Էգոյանն արդեն երկար ժամանակ համագործակցում է («Ֆելիսիտայի ճանապարհորդությունը», «Քաղցր ապագա», «Էկզոտիկա», «Արարատ»), ֆիլմի հիմքում ընկած է համբավի, հարստության եւ բարոյական պայմանականությունների միաձուլումից առաջացած արժեքների որոնում: Ֆիլմի նկարահանումները կատարվելու են Տորոնտոյում, Լոնդոնում եւ Լոս Անջելեսում: «Սայփրս մեյլ» կիպրական անգլիատառ օրաթերթի լրատվության համաձայն, ֆիլմում ընդգրկված են Քեւին Բեյկոնն («Խորհրդավոր գետ») ու Քոլին Ֆիրթը («Սիրել իսկապես»): Ֆիլմի նախնական վերնագիրն է «Ինչ-որ մեկը սիրում է քեզ»:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4