«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#120, 2004-06-30 | #121, 2004-07-01 | #122, 2004-07-02


ԵՐԵՎԱՆՈՒՄ ՏԵՂԻ ԿՈՒՆԵՆԱ ՀԱՅԱԳՐՈՖՈՐՈՒՄ ԱՌԱՋԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստան-սփյուռք միջոցառումների շրջանակներում հոկտեմբերի 27-29-ը տեղի կունենա Հայագրոֆորում առաջին համահայկական միջազգային համաժողովը, ուր կարծարծվեն գյուղատնտեսության խնդիրները:

ՀՀ արտաքին գործերի նախարարության սփյուռքի վարչության պետ Ջիվան Մովսիսյանի խոսքերով, համաժողովին կմասնակցեն նաեւ սփյուռքի գործարարները, որոնք կիրազեկվեն մեր գյուղատնտեսության զարգացման միտումներին: Ըստ նրա, ՀՀ գյուղատնտեսությանը ծանոթացնելու միջոցով ներդրումների խրախուսման խնդիր է դրված:

Վարչության պետը նաեւ նկատեց, որ համաժողովը կխթանի հայկական գյուղատնտեսական ապրանքների համար նոր շուկաների նվաճման գործընթացին: Համաժողովի շրջանակներում տեղի է ունենալու նաեւ գյուղատնտեսական արտադրանքի ցուցադրություն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4