«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#120, 2004-06-30 | #121, 2004-07-01 | #122, 2004-07-02


ՀԱՄԱՌ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՉՍՏԱՑՎԵՑ

Առաջնության 12-րդ տուրում ուշադրության կենտրոնում «Միկայի» եւ «Արարատի» մրցավեճն էր: Մրցաշարային աղյուսակում հարեւան թիմերի հանդիպումը սպասվում էր մեծ հետաքրքրությամբ: Սակայն սպասված համառ մրցակցությունը չստացվեց: Արարատցիներն այս խաղում իրենց հնարավորություններից շատ ցածր հանդես եկան, որի հետեւանքով «Միկան» համոզիչ հաղթանակ տարավ: «Միկան» դեռեւս առաջին խաղակեսում վճռեց հանդիպման ելքըՙ 3 անգամ գրավելով արարատցիների դարպասը: Խփված գոլերում, ինչ խոսք, իրենց մեղքն ունեին «Արարատի» պաշտպանները, որոնց անփույթ խաղի հետեւանքով գնդակը հայտնվեց ցանցում: Այսպես, 13-րդ րոպեին աջ եզրից Գրիգոր Գրիգորյանի փոխանցումը դիպուկ հարվածով եզրափակեց Դավիթ Գրիգորյանը: 9 րոպե անց պաշտպանների թույլտվությամբ Վարդան Հովհաննիսյանը հանգիստ գլխի հարվածով 2-րդ անգամ գրավեց դարպասը: 33-րդ րոպեին կրկին աչքի ընկավ Դավիթ Գրիգորյանը:

Հասնելով նկատելի առավելության, ընդմիջումից հետո «Միկան» զգալիորեն թուլացրեց ակտիվությունը, որից օգտվելով էլ արարատցիները փորձեցին բեկում մտցնել խաղի մեջ: Սակայն նրանք այդպես էլ չկարողացան օգտագործել ստեղծված մի քանի գոլային պահերը: Եվ միայն հանդիպման վերջին րոպեին Մհեր Ավանեսյանը 11 մ հարվածով «թրջեց» հաշիվը:

Երկրի չեմպիոն «Փյունիկը» խոշոր հաշվով 3-րդ անընդմեջ հաղթանակը տոնեցՙ 3-0 հաշվով պարտության մատնելով «Դինամո-Զենիթին»: 2 անգամ աչքի ընկավ Էդգար Մանուչարյանը, 1 գոլ էլ խփեց Շվեյցարիայում փորձաշրջան անցած Կարեն Ալեքսանյանը:

«Բանանցը» հյուրընկալվելիս 2-1 հաշվով հաղթեց «Կոտայքին»: Հաշիվը 2-րդ րոպեին բացեց Ռոմեն Ջենեբյանը: Մինչեւ ընդմիջում Տիգրան Եսայանը 2-րդ գնդակը խփեց: Երկրորդ խաղակեսում կոտայքցի Վահագն Մինասյանը կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն պարտությունից խույս տալ աբովյանցիներին չհաջողվեց:

Մրցաշարային աղյուսակ

 ԽՀՈՊԳՄ
1. Փյունիկ1183032-1027
2. Միկա1282220-1326
3. Արարատ1254317-1619
4. Դ.-Զենիթ1245313-1517
5. Բանանց1152412-1317
6. Կիլիկիա1232715-1811
7. Շիրակ1214711-217
8. Կոտայք1212911-255

Ռմբարկուները

Նշան Էրզրումյան«Կիլիկիա»10
Արմեն Շահգելդյան«Միկա»8
Էդգար Մանուչարյան«Փյունիկ»8
Գալուստ Պետրոսյան«Փյունիկ»7
Լեւոն Փաչաջյան«Փյունիկ»6

© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4