Կառավարությունը երեկ հաստատել է հիդրոօդերեւաբանության եւ շրջակա միջավայրի մոնիտորինգի ծառայության 2004-2006 թթ. պետական նշանակության աշխատանքների ծրագիրը, որը ներկայացրեց Հիդրոօդերեւաբանության եւ շրջակա միջավայրի մոնիտորինգի գործակալության պետ Գենադի Կոջոյանը: Նա նշեց, որ ծրագիրը թույլ կտա համակարգել իրենց աշխատանքը եւ տեղյակ լինել առաջիկա երեք տարիների զարգացումներին: Հատկացված է 250 մլն դրամ, որի չնչին մասն է ուղղված զարգացման ծրագրերին:
Պատասխանելով լրագրողների հարցերից մեկին, Գենադի Կոջոյանը հավաստիացրեց, որ այս տարի երաշտ չի լինի: Իսկ ինչ վերաբերում է ամռան եղանակին ընդհանուր առմամբ, ապա, ըստ կանխատեսումների, ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում: Տեղումները կլինեն փոքր-ինչ շատ, իսկ հուլիս-օգոստոս ամիսներըՙ շոգ: Առավելագույն ջերմաստիճանը կլինի 35-40 աստիճանի սահմաններում:
Ա. Մ.