«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2004-07-01 | #122, 2004-07-02 | #123, 2004-07-03


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ ԿՔՆՆԱՐԿԵՆ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԹԵՄԱՆ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԻՆՖՈ: ՌԴ եւ Հայաստանի արտգործանախարարների բանակցությունների ընթացքում կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: Այդ մասին հաղորդեցին ՌԴ ԱԳՆ տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտից: Հիշեցնենք, որ Հայաստանի արտգործնախարարի այցը Մոսկվա տեղի կունենա ընթացիկ տարվա հուլիսի 6-7: Առանձնահատուկ ուշադրություն կդարձվի Ղարաբաղյան խնդրի վրա: «Ելնում ենք այն դրույթից, որ հակամարտության մասնակիցները պետք է ինքնուրույն գտնեն տվյալ խնդրի փոխընդունելի եւ փոխզիջումային տարբերակը», նշել են դեպարտամենտում: Աղբյուրի համաձայն, Ռուսաստանը պատրաստ է աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընացին եւ դառնալ կողմերի միջեւ փոխընդունելի պայմանավորվածության երաշխավորը: Բանակցությունների ընթացքում կքննարկվեն նաեւ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ առեւտրատնտեսական շրջանառությանը, մշակութային եւ հումանիտար համագործակցությանն առնչվող հարցեր: Աղբյուրի համաձայն, միջազգային ասպարեզում երկու երկրների փոխգործակցությունը կարեւոր դեր է կատարում Ռուսաստանի եւ Հայաստանի երկկողմ հարաբերություններում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4