«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#121, 2004-07-01 | #122, 2004-07-02 | #123, 2004-07-03


ԲՈՒՇՆ ՈՒ ՍԱԱԿԱՇՎԻԼԻՆ ԳԼՈՒԽ ԳԼԽԻՙ ԵՐԿՈՒ ԺԱՄ

Ստամբուլում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի օրերին տեղի ունեցան երկկողմ բազմաթիվ հանդիպումներ: Պետությունների ղեկավարները հարմար առիթը բաց չէին թողնում շփվելու եւ հիմնականում երկկողմ հարցերի շուրջ զրուցում էին ճաշկերույթների ժամանակ: Ահա, նման ընդունելություններից մեկի ընթացքում ԱՄՆ-ի եւ Վրաստանի նախագահները սեղանի շուրջ զրուցեցին մոտ 2 ժամ, ինչը որոշ երկրների ղեկավարների խանդն առաջացրեց: Այսօր Հարավային Կովկասում Մ. Նահանգների համար ամենաընդունելի առաջնորդը հենց Միխայիլ Սաակաշվիլին է, որի հետ երկու ժամ զրուցեց Ջորջ Բուշը: Նկատենք, որ գագաթաժողովի օրերին Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի նախագահների երկկողմ հանդիպում տեղի չի ունեցել, ինչպես գրվել է հայկական մամուլում: Ճիշտ է, Բուշն ու Իլհամ Ալիեւը հանդիպել են, զրուցել, բայց դա կրկին տեղի է ունեցել ընդունելություններից մեկի ընթացքում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4