«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2004-07-02 | #123, 2004-07-03 | #124, 2004-07-07


ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ԼԱՎ ԶԻՆՎԱԾ Է ԵՎ ՀԱՄԱԼՐՎԱԾ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Անցած գիշեր հայ-ադրբեջանական սահմանի Նոյեմբերյանի հատվածում որոշ լարվածություն է առաջացել, սակայն ադրբեջանական կողմից բացված կրակը հաջողվել է կասեցնել: Այս մասին լրագրողներին հայտնել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը:

Ըստ գեներալ-գնդապետի, սխալ կլիներ ենթադրել, որ ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի հաստատումից ի վեր ադրբեջանական բանակը չի փոխվել: Նշելով, որ Ադրբեջանը կատարելագործում է իր զինված ուժերը, Միքայել Հարությունյանը համոզմունք է հայտնել, որ ադրբեջանական կողմը գիտի նաեւ հայկական բանակի մարտունակության մասին: Հակառակ դեպքում, ինչպես ընդգծել է գլխավոր շտաբի պետը, ադրբեջանցիները կրկին պատերազմ կսկսեին: Գեներալը համոզմունք է հայտնել, որ պատերազմ սկսողն այն տանուլ կտա:

Ըստ Միքայել Հարությունյանի, Հայաստանի զինված ուժերը հանդերձված են անհրաժեշտ սպառազինությամբ եւ համալրված են բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող սպայակազմով, որի 90%-ից ավելին ունի բարձրագույն ռազմական կրթություն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4