«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2004-07-02 | #123, 2004-07-03 | #124, 2004-07-07


ՌՈՒՄԻՆԱՀԱՅՈՒԹՅԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ՀՈԳԵՎՈՐ ՀՈՎԻՎԸ

Ապրիլից սկսած Բուխարեստի Սուրբ Առաքելոցՙ Ռումինիայի տարածքում ամենաընդարձակ հայկական եկեղեցում է ծառայում հայր Խորեն (Արտավազդ) Զաքարյանը, որը ծնվել է Գյումրիում 1977 թ.: Երկրաշարժից հետո տեղափոխվել է Էջմիածին, որտեղ, ըստ «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի, սովորել եւ գերազանցությամբ է ավարտել Գեւորգյան աստվածաբանական ճեմարանը:

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնություններով եւ քաջալերությամբ ընդունվել է Երեւանի պետական կոնսերվատորիան, որտեղ այժմ 4-րդ կուրսի ուսանող է: 2003 թ. փետրվարի 27-ին ձեռնադրվել է քահանա Ղարաբաղի առաջնորդ Պարգեւ արք. Մարտիրոսյանի ձեռամբ: Նախքան Բուխարեստ մեկնելը ծառայել է Էջմիածնի Սուրբ Գայանե վանքում, դասավանդել է Վազգենյան ճեմարանում:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4