«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#122, 2004-07-02 | #123, 2004-07-03 | #124, 2004-07-07


«ՕՐԻՖԼԵՅՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆ ԲԱՑԵՑ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Մոտ 60 երկրներում ներկայացուցչություն ունեցող «Օրիֆլեյմ» ընկերությունն այսուհետեւ կգործի նաեւ Հայաստանում: Ընկերությունն արդեն 7 տարի աշխատում է ռուսաստանյան շուկայում, իր արտադրանքը տարածելով ինչպես անկախ դիստրիբյուտորների, այնպես էլ մեծածախ առեւտրացանցի միջոցով, որոնք հնարավորություն են տալիս հասնելու սպառողների առավելագույն քանակի: Այնտեղ դրանց թիվը հասնում է 110 հազարի:

Հիշեցնենք, որ ընկերությունը ստեղծվել է Շվեդիայում, 1967 թվականին, հիմնադիրներն են Յոնաս եւ Ռոբերտ Յոկնիկները, որոնք իրենց առջեւ նպատակ են դրել ստեղծելու բարձրորակ ու մատչելի կոսմետիկական միջոցներ: Ընկերության գիտաարտադրական համալիրը Իռլանդիայի էկոլոգիապես մաքուր շրջանում էՙ Ուիկլոու Հիլզում: Ընկերությունը երաշխավորում է, որ իր արտադրանքը պատրաստվում է բնական բաղադրիչներից, նորագույն տեխնոլոգիաներով, համապատասխանում է որակի եւ շրջակա միջավայրի անվտանգության պահանջներին:

«Երեւան» հյուրանոցում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընկերության տարածաշրջանային մենեջեր Մաթս Պալկմիթսը եւ Վրաստան -Հայաստան մասնաճյուղի ղեկավար Լեւան Բոկաչավան հայտնեցին, որ ընկերությունը Հայաստանում իրավաբանորեն գրանցվել է անցյալ տարի, այսօր արդեն աշխատում են 5 հազար խորհրդատուներ: «Օրիֆլեյմի» հարուստ տեսականին խանութներում չի վաճառվելու, իրեն հետաքրքրող կոսմետիկական միջոցը պատվիրելուց առաջ գնորդը անպայման պետք է խորհրդակցի ընկերության խորհրդատուի հետ: «Օրիֆլեյմի» կատալոգներ կարելի է ձեռք բերել խանութների կոսմետիկայի բաժիններում:

Ռ.Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4