Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Արշավիրի Աբրահամյանը հունիսի 29-ին Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ալեքսանդր Վերբշոուի հետ: Հանդիպման ընթացքում արծարծվել են Հարավային Կովկասի տարածաշրջանին առնչվող հարցեր: Մասնավորապես խոսվել է տարածաշրջանում տնտեսական ծավալուն նախագծերի իրականացման ասպարեզում Մոսկվայի եւ Վաշինգտոնի փոխգործողության հնարավորությունների մասին: Միաժամանակ քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նաեւ այլ կարեւոր հարցեր: