«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2004-07-03 | #124, 2004-07-07 | #125, 2004-07-08


ԻՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՐԵՎՈՐԵԼ Է ԿՈՎԿԱՍԻ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ

ԹԵՀՐԱՆ, 7 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Մոհամադ Խաթամին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հետ այսօր կայացած հանդիպմանը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը կարեւորում է Կովկասի կայունության պահպանումը: «Իրանի համար կարեւոր է կովկասյան տարածաշրջանի պետությունների եւ Վրաստանի անկախության, կայունության եւ անվտանգության պահպանումը», լրագրողներին հայտարարել է Խաթամին: Ըստ Իրանի նախագահի, «հանգստությունն ու կայունությունը համակողմանի կապերի զարգացման առաջին պայմաներն են»:

Խաթամին ընդգծել է, որ «Իրանը հարգում է վրաց ազգի ժողովրդավարական վերափոխումները, տարածքային ամբողջականությունն ու զարգացումը»:

Իր կողմից Սաակաշվիլին հայտարարել է, որ «Վրաստանի արտաքին քաղաքականության գերակայությունը Եվրոմիությանը միանալն է, սակայն, անկասկած, տվյալ հանգամանքը խոչընդոտ չի դառնա իրանա-վրացական կապերի զարգացման համար»:

«Իրանը Վրաստանի կարեւորագույն տնտեսական գործընկերն է, եւ առեւտրատնտեսական, էներգետիկական բնագավառներում, ինչպես նաեւ «Հյուսիս-Հարավ» միջազգային փոխադրամիջանցքի շրջանակներում երկկողմ համագործակցությունն ընդլայնվում է», ընդգծել է Վրաստանի նախագահը:

Խաթամին եւ Սաակաշվիլին նշել են երկկողմ կապերի զարգացման համար առկա ներուժի օգտագործման անբավարարությունը եւ ընդգծել են տարբեր ոլորտներում իրանա-վրացական համագործակցության մակարդակի բարձրացման անհրաժեշտությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4