«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2004-07-03 | #124, 2004-07-07 | #125, 2004-07-08


ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՐԱՆԻ ՆՈՐ ԴԵՍՊԱՆՆ Է ԱԼԻՌԵԶԱ ՀԱՂԻՂՅԱՆԸ

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության նոր դեսպան է նշանակվել Ալիռեզա Հաղիղյանը, այս մասին «Ազգը» տեղեկացավ վստահելի աղբյուրներից: Ենթադրվում է, որ նորանշանակ դեսպանն այսօր կժամանի Երեւան: Մեր ունեցած տեղեկությունները մեծարգո դեսպանի մասին սուղ են. նշենք, որ պրն Հաղիղյանը հմուտ դիվանագետի համարում ունի, երկար տարիներ եղել է Իրաքում Իրանի հավատարմատարը (իրաք-իրանյան պատերազմից հետո Թեհրանը Բաղդադում ներկայացված է եղել հավատարմատարի մակարդակով): Փաստորեն, մինչեւ վերջերս Հաղիղյանը եղել է Բաղդադում Իրանի դեսպանըՙ հավատարմատարի աստիճանով: Հաղիղյանը ծնվել է Սպահանում, ազգությամբ պարսիկ է:

Հաղիղյանը դառնում է Հայաստանում Իրանի երրորդ դեսպանը: Մինչ այդ, 19992004 թթ. դեսպանը Մոհամմադ Ֆարհադ Քոլեյնին էր (199295 թթ. եղել է փոխդեսպան, իսկ 199899 թթ.ՙ ժամանակավոր հավատարմատար Երեւանում), իսկ դրանից առաջՙ Համիդռեզա Նիքքար Էսֆահանին (199598 թթ.):

Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4