Բաղդադի Հայ առաքելական եկեղեցու քահանա Նարեկ Իշխանյանը «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ Իրաքի հայ համայնքն ավելի մեծ օգնություն է ակնկալում Հայաստանից: Բաղդադում Հայաստանի դեսպանատունը դատարկ է անցած տարվա մարտից, ասել է Իշխանյանը: Իրաքի ամերիկյան օկուպացումից եւ պատերազմական գործողություններից հետո Հայաստան մշտական բնակության նպատակով 29 իրաքահայեր են եկել: Իրաքից արտագաղթած հայերի մեծ մասն ապաստանել է Հորդանանում, Լիբանանում եւ Սիրիայում: Այս մասին ռադիոկայանին ասել է ՀՀ փոխարտգործնախարար Ռուբեն Շուգարյանը: Վերջինս ասել է, որ Իրաքի հայ համայնքը Հայաստանի իշխանություններին հորդորել է զինվորականներ չուղարկել Իրաք, որպեսզի Իրաքի բնակչությունը չտրամադրվի հայերի դեմ:
Նարեկ Իշխանյանը «Ազատությանն» ասել է, որ այժմ Իրաքում բնակվում են ավելի քան 20 հազար հայեր, ովքեր հիմնականում կենտրոնացած են Բաղդադում, Բասրայում, Մոսուլում եւ Քիրքուքում: