«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2004-07-03 | #124, 2004-07-07 | #125, 2004-07-08


ԵՎՐՈՄԻՈՒԹՅՈՒՆ ՉԵՔ ՄՏՆԻ, ՔԱՆԻ ԴԵՌ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԸ ՉԻ ԼՈՒԾՎԵԼ

Հարավային Կովկասի ինտեգրումը Եվրոմիությանը հնարավոր է միայն ղարաբաղյան հակամարտության կարգավորումից հետո: Ըստ «Նովոստի» գործակալության, այս մասին երեկ Բաքվում հայտարարել է Եվրոմիության ընդլայնման հարցերով հանձնակատար Յանոշ Պոտոչնիկը, հաղորդում է «Նովոստի» գործակալությունը: Պոտոչնիկն ընդգծել է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորումից հետո Եվրոմիությունը պատրաստ է հակամարտության գոտում վերականգնողական աշխատանքներ կատարել: Պոտոչնիկն ասել է, որ հարավկովկասյան տարածաշրջանի գործընթացները Եվրոմիության ուշադրության կենտրոնում են: Եվրոպացի դիվանագետը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի ղեկավարության, այդ թվում նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

«Ընդլայնված Եվրոպա - նոր հարեւաններ» նախաձեռնությանը Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի անդամակցությունից հետո սա Եվրոհանձնաժողովի պաշտոնյայի առաջին այցն է տարածաշրջան: Այսօր սլովեն դիվանագետը հանդիպումներ կունենա Հայաստանի իշխանությունների հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4