Եվրոգավաթների շեմին զգալի համալրում է ստացել նաեւ «Բանանցը»: «Կիլիկիա» ակումբը երեք ամսով վարձավճարով «Բանանցին» է տրամադրել Նշան եւ Սերգեյ Էրզրումյան եղբայրներին: Նշանն ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկուն է (10 գոլ): Սերգեյը թեեւ առայժմ չի բացել իր գոլերի հաշիվն ընթացիկ առաջնությունում, սակայն նա էլ բավական ակտիվ խաղ է ցուցադրում: Անկասկած, Էրզրումյանների ընդգրկումը «Բանանցի» կազմում կնպաստի թիմի ուժեղացմանը: Մնում է, որ շնորհալի այս ֆուտբոլիստները կարճ ժամանակում կարողանան մերվել նոր կոլեկտիվին, լավ համագործակցեն նոր խաղընկերների հետ: