Երեկ իր նոր պաշտոնում առաջին անգամ, տարածաշրջանային այցի շրջանակում Երեւան ժամանեց ԱՊՀ գործադիր քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն: Նրան ընդունել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Քննարկվել են սեպտեմբերին Աստանայում կայանալիք ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների խորհրդի նիստի օրակարգի հարցեր:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ ԱՊՀ գործադիր կոմիտեի աշխատանքը կանոնակարգող որոշ կազմակերպական հարցերի, մասնավորապես տարբեր կառույցների ու գործկոմի կառուցվածքի բարեփոխումների վերաբերյալ:-0-
Վլադիմիր Ռուշայլոյին ընդունել է նաեւ ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: