«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2004-07-10 | #128, 2004-07-13 | #129, 2004-07-14


ՄՈՍԿՎԱՆ ԿՏՐԱԿԱՆԱՊԵՍ ԴԵՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՆԸ

ՄՈՍԿՎԱ, 13 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման մեջ Թուրքիայի դերի հետ կապված «կոշտ» հայտարարությամբ է հանդես եկել: Նա հայտնել է, որ շրջանցելով պաշտոնական Մոսկվային եւ գործողության դիմելով, Թուրքիան չի կարող ԼՂ հակամարտության լուծման մեջ հիմնական միջնորդի դեր ստանձնել: Հայտարարելով, որ Ռուսաստանը կարող է երկու կողմերի համար էլ ընդունելի համաձայնության երաշխավորը լինել, Լավրովը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմական հիմնական դաշնակիցն է:

Հենվելով ռուսական մամուլի հրապարակումներին, ադրբեջանական «525-րդ» թերթը գրել է, որ Լավրովի այդ հայտարարությունը «հանկարծակիի է բերել Անկարայի քաղաքագետներին»: Ռուսական մամուլը գրել է, որ Լավրովի այդ հայտարարությունը խիստ անհանգստացրել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների ստամբուլյան հանդիպմանը կողմնակից ՆԱՏՕ-ի դաշնակիցներին: Ռուս լրագրողները, ըստ ադրբեջանական թերթի, գրել են, որ Կրեմլը խստորեն անհանգստացած է դեպի ՆԱՏՕ Հայաստանի կատարած քայլերից, եւ որ Ռուսաստանում միանշանակ չի ընդունվել Բաքվում անցկացված ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի մասնակցությունը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4