Բանկերի միության տնօրենի կարծիքով
ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մինչեւ տարեվերջ Հայաստանում դոլարի փոխարժեքի նվազումը հայկական դրամի նկատմամբ կշարունակվի: Այս կարծիքը հայտնեց Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Վլադիմիր Բադալյանը: Նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկի տվյալներով այս տարվա ընթացքում դոլարն արժեւորվել է մոտ 5,6 տոկոսով. հուլիսի սկզբին դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքը կազմել է 533,98, մինչդեռ հունվարի սկզբին այն եղել է 563,1 դրամ:
Ըստ Վ.Բադալյանի, դրամի արժեւորման հիմնական պատճառը շուկայում դոլարի քանակի ավելացումն էՙ Հայաստան ներհոսող տրանսֆերտների ծավալները տարեցտարի աճում են (ներկայումս դրանք տարեկան կազմում են մոտ 600 մլն դոլար): Դրա արդյունքում դրամի գնողունակությունը պետք է բարձրանար, մինչդեռ, որքան էլ տարօրինակ է, գները Հայաստանում աճում են: Վ.Բադալյանի կարծիքով, դրա հիմնական պատճառն այն է, որ այդ դրամական հոսքերը հանրապետության ներսում կատարված աշխատանքի արդյունք չեն. ապրանքային շուկան մնում է նույնը, իսկ դրամական շուկայի ծավալները, այդ «չաշխատած փողերի» հաշվին, հետզհետե աճում են: