«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2004-07-10 | #128, 2004-07-13 | #129, 2004-07-14


ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԾԵԾԿՌՏՈՒՔԻ ՄԱՍԻՆ, ԻԲՐ, ՀՍՏԱԿ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ինչպես հաղորդել էր «Առավոտ» հեռուստաընկերությունը հուլիսի 12-ին, Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Միքայել Հարությունյանի որդինՙ Արսեն Հարությունյանը, իր ընկերոջ հետ դիսկոտեկում կենցաղային հողի վրա ծեծի է ենթարկել երեք անձիՙ մեկ տղամարդու, որն ԱՄՆ քաղաքացի է, եւ երկու աղջիկների: Ըստ այդ աղբյուրի, երեքն էլ տեղափոխվել են հիվանդանոց, ընդ որումՙ տղամարդը քթի վիրահատության է ենթարկվել:

«Գոլոս Արմենիի» թերթն իր հերթին տեղեկացնում է, որ ծեծի ենթարկված ամերիկացու անունն է Դեւիդ Բեկկեր. վերջինս ցանկացել է պաշտպանել իր հարսնացուին եւ նրա քրոջը, որոնց վրա հարձակում է կատարվել բարում: Չհաջողվեց ճշտել միջադեպի մանրամասները ՀՀ ոստիկանությունից. այնտեղ հայտնեցին, որ ոստիկանական ամփոփագրում չկա «հստակեցված եւ ամբողջական տեղեկատվություն այդ միջադեպի մասին»: Մինչդեռ, «Գոլոս Արմենիի» թերթի տեղեկության համաձայն, գործով քննությունը վարում է ոստիկանության Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների բաժինը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4