Հուլիսի 14-ի կեսօրին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպեց ՌԴ Դաշնային ժողովի դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների համագործակցության վերաբերյալ խնդիրներ, մասնավորապես «Հյուսիս-հարավ» տրանսպորտային հանգույցին միանալու շուրջ է ընթացել երկխոսությունը: Խնդիրը քննարկվել է նաեւ ՌԴ վարչապետ Միխայիլ Ֆրադկովի հետ: Հավանաբար տարեվերջին կամ եկող տարեսկզբին ռուսական կողմը կհստակեցնի իր դիրքորոշումը: Անդրանիկ Մարգարյանն անդրադարձել է նաեւ երկու երկրների առանձին շրջանների միջեւ գոյություն ունեցող կապերին, որոնք վերջին տարիներին մնացել են թղթի վրա: Կողմերը փաստել են, որ եկել է գործի անցնելու ժամանակը:
Սերգեյ Միրոնովը տեղեկացրեց, որ երեք ամիս հետո աշխատանքային այցով կժամանի Հայաստան: