«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#128, 2004-07-13 | #129, 2004-07-14 | #130, 2004-07-15


ՀԱՅԸ ԴԵՐԱՍԱՆ ՍԻԴՆԻ ՓՈՒԱԹՅԵԻ ՄԱՍԻՆ

«Սիդնի Փուաթյե. մարդը, դերասանը, կուռքը» վերնագիրն է կրում վերջերս Հյուսիսային Կարոլինա համալսարանի հրատարակչատան լույս ընծայած Արամ Կուտսուզյանի ուսումնասիրությունը, որը բացահայտում է հոլիվուդյան կինոաշխարհի 1960-80-ական թթ. ամենասիրված եւ ամենահայտնի սեւամորթ դերասանի կենսագրական մանրամասները:

«Գուշակիր, թե ով է գալու ճաշելու», «Պարոնինՙ սիրով», «Հովտաշուշաններ», «Գիշերվա տենդում» եւ այլ ֆիլմերում անզիջող եւ կայուն բնավորության տեր կերպարներ մարմնավորած Փուաթյեն եղել է նաեւ իրՙ աֆրո-ամերիկյան ժողովրդի իրավունքների համառ պայքարողըՙ ներշնչված, անշուշտ, իր ժամանակների ամենաազդեցիկ դեմքերից դոկտ. Մարտին Լյութեր Քինգի գաղափարներով, որոնք հորդորում էին խաղաղ միջոցներով հասնել սոցիալական հավասարության եւ խտրականության վերացման:

Ըստ «Արմինյն միրոր սփեքթեյթր» շաբաթաթերթի հունիսի 19-ի լրատվության, 358 էջանոց գիրքը, որը բաղկացած է 17 գլուխներից եւ 5 մասից, առաջինն է, որ հետաքրքրական դրվագներով ներկայացնում է տաղանդավոր դերասանինՙ նրա դժվարին մանկությունից մինչեւ համբավի ձեռքբերում եւ մրցանակների նվաճում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4