ՌԴ հիդրոօդերեւութաբանական ծառայության կիրառական գեոֆիզիկայի ինստիտուտի հելիոգեոֆիզիկական կենտրոնի տվյալներով, երեկ առավոտյան Արեգակի վրա արձանագրվել է հուժկու բռնկում: «Բռնկումը տեղի է ունեցել արագորեն աճող մակերեսով ակտիվ ոլորտում: Սպասվում է, որ այդ ոլորտը մոտ ժամանակներս կդառնա խոշոր բռնկումների աղբյուր», ՌԻԱ-ի թղթակցին հայտնել են հիդրոօդերեւութաբանական ծառայությունում:
Պայթյունն ուղեկցվել է արեւապսակի զանգվածի արտանետմամբ: Ճառագայթային իրադրությունը մնում է անփոփոխ: Գիտնականները կանխատեսում են, որ այդ պայթյունի հետեւանքով մագնիսական փոթորիկ է սկսվելու հուլիսի 18-ին:
Բժիշկները սրտանոթային հիվանդություններով տառապող մարդկանց խորհուրդ են տալիս մագնիսական փոթորիկների ժամանակահատվածում առավել ուշադիր հետեւել իրենց առողջությանը եւ մանրակրկիտ կատարել բուժող բժիշկների հանձնարարականները: