«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#131, 2004-07-16 | #132, 2004-07-17 | #133, 2004-07-20


ՍՏԵՂԾՎԵԼ Է ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԱՐՑԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանիՙ հուլիսի 16-ի հրամանագրով ստեղծվել է նախագահին առընթեր մշակույթի հարցերի խորհուրդՙ մշակույթի ոլորտում միասնական եւ արդյունավետ պետական քաղաքականություն իրականացնելու անհրաժեշտությունից ելնելով:

Խորհրդի կազմում ընդգրկվել են ՀՀ նախագահի խորհրդականը, մշակույթի եւ երիտասարդության հարցերի, կրթության, գիտության նախարարները, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ մշտական հանձնաժողովների անդամներից (համաձայնությամբ), ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի եւ արտգործնախարարի տեղակալները, Երեւանի փոխքաղաքապետը, ՀՀ ԳԱ ակադեմիայի նախագահըՙ (համաձայնությամբ) կոնսերվատորիայի, գեղարվեստի պետակադեմիայի, թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտորները, Ազգային պատկերասրահի տնօրենը, ստեղծագործական միություններիՙ գրողների, կոմպոզիտորների, նկարիչների, ճարտարապետների, կինեմատոգրաֆիստների, թատերական գործիչների նախագահները, օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական, Գ. Սունդուկյանի անվան թատրոնների գեղարվեստական ղեկավարները, ժողստեղծագործության եւ արհեստագործության հանրապետական կենտրոնի ներկայացուցիչը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4