«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#132, 2004-07-17 | #133, 2004-07-20 | #134, 2004-07-21


ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ

Կողմերը փոխանակել են Հայոց ցեղասպանությանն առնչվող փաստաթղթեր

Հուլիսի 16-ին Վիեննայում հայկական եւ թուրքական կողմերը հանդիպել են եւ փոխանակել Հայոց ցեղասպանության վերաբերյալ արխիվային փաստաթղթեր: Այդ մասին հուլիսի 20-ի համարում, հենվելով «Անատոլու» գործակալության հաղորդագրության վրա, տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» թերթը: Տեղեկության մեջ նշվում է, որ Վիեննայի հայ-թուրքական պլատֆորմի կազմակերպած հանդիպմանը թուրքական կողմը ներկայացրել է Թուրքական պատմական ընկերության նախագահ, դոկտոր, պրոֆ. Յուսուֆ Հալաչօղլուի գլխավորած պատվիրակությունը:

Հանդիպման ընթացքում Հալաչօղլուն Թուրքիայի անունից հայկական կողմին է հանձնել արխիվային 100 փաստաթղթեր, որոնք, ըստ «Միլլիեթի», հերքում են հայերի նկատմամբ թուրքերի իրականացրած ցեղասպանության պնդումները, փոխարենը հայկական պատվիրակությունից ստանալով այդ պնդումներին առնչվող նույնքան փաստաթուղթ:

Թուրքական եւ հայկական կողմերը պատրաստվում են այս փաստաթղթերն ուսումնասիրել ընթացիկ տարում մինչեւ դեկտեմբերի վերջը, իսկ անհրաժեշտության դեպքումՙ մինչեւ մայիսը միմյանց ներկայացնել եւս 80-ական փաստաթղթեր: Միաժամանակ, ինչպես նշում է «Միլլիեթը», ենթադրվում է, որ կողմերը 2005 թ. ընթացքում կկազմակերպեն նոր հանդիպումՙ քննարկելու Հայոց ցեղասպանության պնդումները ստացած փաստաթղթերի լույսի ներքո:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4