Ռուսաստանը ադրբեջանական կողմի հետ բանակցություններ է վարում այդ երկիր ժամանակակից հրետանային «Նոնա-Կ» մակնիշի կայանքների մատակարարման վերաբերյալ: Այդ մասին հաղորդում է ադրբեջանական «Թրենդ» գործակալությունըՙ վկայակոչելով Ռուսաստանի ռազմական նորությունների գործակալությանը: «Նոնա-Կ» զենքն ադրբեջանական կողմի ուշադրությունը գրավեց վերջերս Նիժնի Տագիլ քաղաքում տեղի ունեցած ռուսական ամենամյա զենքի ցուցահանդեսում: «Նոնա-Կ» հրետանային կայանքը կարող է օգտագործվել ե՛ւ որպես հաուբից, ե՛ւ որպես ականանետ ու հակատանկային միջոց: