«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#132, 2004-07-17 | #133, 2004-07-20 | #134, 2004-07-21


ԼԵՎՈՆ ԱՐՈՆՅԱՆԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ ԶԳԱԼԻՈՐԵՆ ԱՃԵԼ Է

ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների վարկանիշային ցուցակը հուլիսի դրությամբ: 100 շախմատիստների ցանկում տեղ են զբաղեցրել Հայաստանի 5 պատվիրակներ, ինչպես նաեւ Սլովակիայում բնակվող Սերգեյ Մովսիսյանը: Ապրիլ ամսվա համեմատ մեր շախմատիստներից ամենամեծ առաջընթացն ունեցել է Եվրոպայի այս տարվա առաջնության բրոնզե մրցանակակիր Լեւոն Արոնյանը: Նա իր վարկանիշը բարձրացրել է 26 կետով եւ 51-րդ տեղից տեղափոխվել 32-րդ հորիզոնական: Ավելի մեծ առաջընթաց նկատվել է միայն ֆրանսիացի Էտյեն Բաքրոյի (+37) եւ հոլանդացի Լյուկ վան Վելիի (+29) մոտ:

Հայաստանի շախմատիստների առաջատար Վլադիմիր Հակոբյանը 4 հորիզոնականով վեր է բարձրացելՙ զբաղեցնելով 17-րդ տեղը: Նրա վարկանիշն աճել է 3 կետով եւ այժմ 2692 է: 3-ական կետով աճել են Ռաֆայել Վահանյանիՙ 2642 (53-րդ տեղ) եւ Գաբրիել Սարգսյանիՙ 2617 (88-րդ տեղ) վարկանիշները: Սերգեյ Մովսիսյանի վարկանիշը թեեւ մեկ կետով նվազել է (2646), սակայն նա պահպանել է իր դիրքը (50-րդ տեղ): Անփոփոխ են մնացել Սմբատ Լպուտյանի ցուցանիշներըՙ 2634 (60-րդ տեղ):

Հարկ է նշել, որ Հայաստանի շախմատիստներն իրենց միջին վարկանիշով աշխարհի 124 երկրների մեջ գրավում են բավական բարձր դիրք: Ցուցակում, որը 2720 միջին վարկանիշով գլխավորում է Ռուսաստանը, Հայաստանը 7-րդ տեղում է (2606): Միջին վարկանիշը հաշվելիս հաշվի են առնվում յուրաքանչյուր երկրից ամենաբարձր վարկանիշ ունեցող 10 շախմատիստների ցուցանիշները: Ինչպես եւ նախորդ ցուցակներում, ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակը գլխավորում է աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը: Նախորդ ցուցակի համեմատ լավագույն տասնյակում միայն մեկ փոփոխություն է կատարվել: Ռուսլան Պոնոմարյովին փոխարինել է Ալեքսեյ Շիրովը:

Կանանց վարկանիշային ցուցակը նախկինի պես մեծ առավելությամբ գլխավորում է հունգարուհի Հուդիթ Պոլգարը: 50 լավագույնների ցանկում Հայաստանից միայն Էլինա Դանիելյանն է, որը վերջերս 6-րդ անգամ նվաճեց հանրապետության չեմպիոնուհու տիտղոսը: Էլինան 2430 գործակցով 31-րդ տեղում է: Ներկայացնում ենք ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի լավագույն տասնյակները:

Տղամարդիկ

1. Գարի ԿասպարովՌուսաստան2817
2. Վիշվանաթան ԱնանդՀնդկաստան2782
3. Վլադիմիր ԿրամնիկՌուսաստան2770
4. Ալեքսանդր ՄորոզեւիչՌուսաստան2743
5. Պետեր ԼեկոՀունգարիա2741
6. Մայքլ ԱդամսԱնգլիա2738
7. Վեսելին ԹոփալովԲուլղարիա2737
8. Հուդիթ ՊոլգարՀունգարիա2728
9. Պյոտր ՍվիդլերՌուսաստան2727
10. Ալեքսեյ ՇիրովԻսպանիա2725

Կանայք

1. Հուդիթ ՊոլգարՀունգարիա2728
2. Յու ՀուաՉինաստան2564
3. Անտոանետա ՍտեֆանովաԲուլղարիա2527
4. Ալեքսանդրա ԿոստենյուկՌուսաստան2511
5. Հումպի ԿոներուՀնդկաստան2511
6. Մայա ՉիբուրդանիձեՎրաստան2498
7. Չժու ՉժենՉինաստան2494
8. Ալիսա ԳալյամովաՌուսաստան2490
9. Պիա ԿրամլինգՇվեդիա2489
10. Սվետլանա ՄատվեեւաՌուսաստան2482

Պատանիներ

1. Թեյմուր ՌաջաբովԱդրբեջան2664
2. Շահրիար ՄամեդյարովԱդրբեջան2662
3. Լուկ ՄակշեյնԱնգլիա2643
4. Անդրեյ ՎոլոկիտինՈւկրաինա2638
5. Բու ՀիանգցզիՉինաստան2620
6. Դավիթ ՆավարաՉեխիա2616
7. Ֆերենց ԲերկեշՀունգարիա2614
8. Արտյոմ ՏիմոֆեեւՌուսաստան2611
9. Պարադորն ՀարիկրիշնաՀնդկաստան2609
10. Եվգենի ԱլեքսեեւՌուսաստան2606

Աղջիկներ

1. Ալեքսանդրա ԿոստենյուկՌուսաստան2511
2. Հումպի ԿոներուՀնդկաստան2511
3. Հու ՉժաոՉինաստան2477
4. Նանա ՁագնիձեՎրաստան2476
5. Կատերինա ԼախնոՈւկրաինա2472
6. Տատյանա ԿոսինցեւաՌուսաստան2462
7. Նադեժդա ԿոսինցեւաՌուսաստան2415
8. Մարիա ՍեբագՖրանսիա2414
9. Նատալյա ՊոգոնինաՌուսաստան2402
10. Եկատերինա ԿորբուտՌուսաստան2400

© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4