«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#132, 2004-07-17 | #133, 2004-07-20 | #134, 2004-07-21


ՆՈՐԱՅՐ ԲԱԽՏԱՄՅԱՆԻ ԴԻՊՈՒԿ ԿՐԱԿՈՑՆԵՐԸ

Քիչ ժամանակ է մնացել Աթենքում կայանալիք ամառային օլիմպիական խաղերի մեկնարկին: Այս օրերին մարզիկներից շատերը վերջին փորձամրցումների են մասնակցում, ստուգում իրենց մարզավիճակը: Հայաստանի օլիմպիականներից հրաձիգ Նորայր Բախտամյանն, ինչպես երեւում է, գերազանց մարզավիճակում է եւ կարող է հավակնել օլիմպիական մեդալի: Նա գերազանց հանդես եկավ հրաձգության Բելառուսի բաց առաջնությունում, որն օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ վերջին փորձամրցումն էր: Բացի տանտերերից, մրցումներին մասնակցում էին նաեւ Ուկրաինայի, Լատվիայի եւ Ռուսաստանի մարզիկները: Մրցումներն անցկացվեցին երկու մրցաձեւումՙ «օդամուղ ատրճանակից» եւ «ազատ ատրճանակից»: Երկու մրցաձեւում էլ մարզիչ Սեյրան Նիկողոսյանի սանը գերազանց ելույթ ունեցավՙ սահմանելով Հայաստանի նոր ռեկորդներ: «Օդամուղ ատրճանակի» մրցումներում Նորայրը 600 հնարավորից վաստակեց 592 միավոր եւ նվաճեց չեմպիոնի տիտղոսը: Եթե օլիմպիական խաղերում էլ նա նման արդյունք ցույց տա, ապա, մասնագետների կարծիքով, կարող է հավակնել մեդալի: Բախտամյանը Հայաստանի նոր ռեկորդով ավարտեց մրցումները նաեւ «ազատ ատրճանակ» մրցաձեւում: 600 հնարավորից վաստակելով 575 միավոր, Նորայրը 3 միավորով գերազանցեց գյումրեցի Յուրի Սահակյանի 30 տարվա վաղեմության ռեկորդը: Հայ հրաձիգը Աթենք կմեկնի օգոստոսի 6-ին, իսկ կրակագիծ դուրս կգա օգոստոսի 14-ին եւ 17-ին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4