Հայաստանի գրողների միության հարգարժան վարչություն
Մեր սրտակից եւ գրչակից քույրեր եւ եղբայրներ
2004 թ. հուլիսի 16-ին ազատ եւ անկախ Հայաստանի վերաքննիչ դատարանի արձակած դատավճիռըՙ գրողների պոլիկլինիկայի առք ու վաճառքի նկատմամբ, մենք եւս համարում ենք ապօրինի եւ մարդու ամենատարրական իրավունքների դեմ: Դատարանի վերաբերմունքը հայ ժողովրդի ամենաարժանավոր զավակների, վաստակավոր գրողների եւ բանաստեղծների նկատմամբ հեռու է ամենաչնչին բարոյականությունից նույնիսկ, եւ ամենամեծ վիրավորանքն է հայ ժողովրդի հասցեին:
Մենք պահանջում ենք անմիջապես բեկանել հայոց պատմության մեջ ամոթի տառերով քանդակվող այդ որոշումը եւ պոլիկլինիկան հանձնել իր իսկական տիրոջըՙ Հայաստանի գրողների միությանը:
ԽԱՉԻԿ ԽԱՉԵՐ, Թեհրանահայ գրական շրջանակ, Թեհրան, Հուլիսի 22, 2004