Հուլիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում դրամավարկային ցուցանիշները հետեւյալն էին.
Դրամական բազա, դրամական զանգված
Փողի բազան աճել է 270 մլն դրամով եւ հուլիսի 22-ին կազմել 109 մլրդ 579 մլն դրամ: Զուտ արտաքին ակտիվներն (առանց սեփականաշնորհման միջոցների) աճել են 364 մլն դրամով, իսկ զուտ ներքին ակտիվները նվազել են 94 մլն դրամով:
Հուլիսի 9-16-ն ընկած ժամանակահատվածում փողի զանգվածն աճել է 1 մլրդ 608 մլն դրամով եւ հուլիսի 16-ին կազմել 237 մլրդ 788 մլն դրամ (ընդգրկված են 19 բանկերի ցուցանիշները): Շրջանառության մեջ կանխիկ դրամը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 873 մլն դրամով, կազմելով 84 մլրդ 891 մլն դրամ: Դրամով ցպահանջ ավանդներն աճել են 2 մլրդ 433 մլն դրամով եւ կազմել 29 մլրդ 405 մլն դրամ: Դրամով ժամկետային ավանդները նվազել են 1 մլրդ 34 մլն դրամով եւ կազմել 10 մլրդ 59 մլն դրամ: Արտարժույթով ավանդներն աճել են 1 մլրդ 81 մլն դրամով եւ կազմել 113 մլրդ 433 մլն դրամին համարժեք արտարժույթ: Ընդ որում, արտարժութային ցպահանջ ավանդները կազմել են 55 մլրդ 140 մլն դրամ (նախորդ շաբաթվա համեմատ նվազել են 959 մլն դրամով), ժամկետայիններըՙ 58 մլրդ 293 մլն դրամ (աճըՙ 2 մլրդ 40 մլն դրամ):
Ֆինանսական շուկա
Հուլիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում թողարկվել է 1 մլրդ 600 մլն դրամի 48-ամսյա ՊՊՙ 7,1684 տոկոս տարեկան եկամտաբերությամբ, եւ մարվել է 600 մլն դրամի 41-շաբաթյա ՊՊՙ 10,2433 տոկոս տարեկան եկամտաբերությամբ:
ՊՊ երկրոդային շուկայում ԿԲ-ն իրականացրել է 1,245,700,000 դրամի ՊՊ առքՙ 7 տոկոս տարեկան եկամտաբերությամբ:
Նշված ժամանակահատվածում ԿԲ-ն իրականացրել է 700,000 ԱՄՆ դոլարի արտարժույթի տրամադրման սվոփՙ 56 օր տեւողությամբ, 3,59 տոկոս տարեկան եկամտաբերությամբ:
Արտարժույթի շուկա
Հուլիսի 16-22-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի նկատմամբ փոխարժեքն արժեքավորվել է 1,57 տոկոսովՙ 524,07 դրամից հասնելով 515,99 դրամի:
Նշված ժամանակահատվածում արժութային շուկայում իրականացվել են շուրջ 48,974 հազ. ԱՄՆ դոլարի առք ու վաճառքի գործարքներ, որոնց միջին կշռված փոխարժեքը կազմել է 516,83 դրամ:
Շաբաթվա ընթացքում ԿԲ-ը գնել է 2 մլն ՌԴ ռուբլիՙ 17,98 դրամ փոխարժեքով:
ՀՀ ԿԲ մամուլի ծառայություն