«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#136, 2004-07-23 | #137, 2004-07-24 | #138, 2004-07-27


ԳԵՐՄԱՆԱԿԱՆ AVA Cooling Systems-Ը ՄՈՒՏՔ Է ԳՈՐԾՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆ

Ավելի քան 60 տարի շարունակ գերմանացի Հաուկ ընտանիքը, որի արմատները ճյուղավորվել են Լյուքսեմբուրգում եւ Բավարիայում, զբաղվել է ավտոմոբիլների, բեռնատարների, տրակտորների, մեքենաների հովացման համակարգերի զարգացմամբ ու զանգվածային արտադրությամբ: 50-ական թթ. Անտոն Վալետից գնելով AVA ֆիրման (հիմնվածՙ 1942 թ.), Էրիշ Հաուկ Ավագն այն փոխանցեց ինժեներ որդունՙ Ալբերտին, որն առեւտրական սերտ կապեր ստեղծեց մասնավորապես Մերձավոր Արեւելքի հայ գործարարների հետՙ նրանց միջոցով ներթափանցելով 300 միլիոնանոց արաբական շուկա:

Բազմապատկելով հարստությունն ու գործարանների շարքը նաեւ Իտալիայում, Դանիայում, Բելգիայում, Բավարիայում, Ֆրանսիայում եւ վերջերս Սլովակիայումՙ Հաուկ 3-րդ սերնդի ներկայացուցիչ Վոլֆգանգը, միշտ երախտապարտ մնալով հայերին, այսօր իր ֆիրմայի ներկայացուցչությունն է նախապատրաստվում բացել Հայաստանումՙ որպես գործընկեր ընդունելով ավտոպահեստամասերի հայտնի գործարար Համլետ Կարապետյանին, իսկ Կովկասի եւ Ռուսաստանի շուկայի ներկայացուցիչ է նշանակել Համո Մոսկոֆյանին:

Շուտով Երեւանում բացվելու է AVA Cooling Systems-ի արտադրանքների ցուցասրահը, որին անձնապես ներկա է լինելու Վոլֆգանգ Հաուկը Գերմանիայից: AVA-ն արտադրում է ամեն տեսակի ավտոմոբիլների, բեռնակառքերի, կոմպրեսորների ռադիատորներ, մետաղից ու պլաստմասսայից պատրաստված կափարիչներ, կոնդենսատորներ, չորացնող-շոգիացնող սարքեր եւ այլն:

Հուսով ենք, հայաստանյան շուկայում իր արժանի տեղը կգրավի նաեւ այս աշխարհահռչակ արդյունաբերական համակարգի ներկայացուցչությունը:

ԹՂԹԱԿԻՑ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4