«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2004-07-27 | #139, 2004-07-28 | #140, 2004-07-29


ԴԱՇՏԻ ՏԵՐԵՐՆ ԱՆԶՈՐ ԷԻՆ ՄՐՑԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ

Վեց հանդիպումներով մեկնարկեց չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլը: Այն անհաջող դասավորվեց դաշտի տերերի համար: Նրանցից եւ ոչ մեկին չհաջողվեց հաղթել: Ավելինՙ միայն Ֆինլանդիայի չեմպիոն ՀԻԿ-ը եւ Բաքվի «Նեւթչին» կարողացան դարպասը պահել անառիկՙ ոչ-ոքի ավարտելով հանդիպումը համապատասխանաբար Թել Ավիվի «Մաքաբիի» եւ Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ:

Սեփական հարկի տակ խայտառակ պարտություն կրեց Վրաստանի չեմպիոն «ՎԻՏ-Ջորջիան»: Լեհաստանի «Վիսլայի» հետ խաղի 5-րդ րոպեին դաշտի տերերն արդեն պարտվում էին 0-2 հաշվով: Առաջին խաղակեսն ավարտվեց լեհերի 4-1 հաշվով հաղթանակով: Նույնպիսի հաշիվ գրանցվեց նաեւ ընդմիջումից հետո: Արդյունքում «Վիսլան» 8-2 հաշվով ջախջախեց վրացիներին ու ապահովեց հաջորդ փուլի ուղեգիրը: Լեհերից չորս գոլի հեղինակ դարձավ Ֆրանկովսկին, 2 անգամ աչքի ընկավ Ժուրավսկին:

Ալբանիայի չեմպիոն «Տիրանան» սեփական դաշտում 2-3 հաշվով զիջեց հունգարական «Ֆերենցվարոշին»: Դաշտի տերերը խաղը շահում էին 2-1 հաշվով, թեեւ առաջինն էին գոլ բաց թողել: Սակայն խաղավերջում թիմի համար իսկական ողբերգություն տեղի ունեցավ: 89-րդ րոպեին Խայդարին գնդակն ուղարկեց սեփական դարպասըՙ հնարավորություն ընձեռելով հյուրերին վերականգնել հավասարակշռությունը, իսկ մեկ րոպե անց Հուշտին խփեց հաղթական գնդակը: Սլովենիայի «Նովա Գորիցան» էլ սեփական հարկի տակ 1-2 հաշվով զիջեց «Կոպենհագենին»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4