«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#138, 2004-07-27 | #139, 2004-07-28 | #140, 2004-07-29


ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԸ ՄՐՑՈՒՆԱԿ ՉԵՆ

Այսօր կկայանան ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումները: Մրցասպարեզ կմտնեն նաեւ Հայաստանի պատվիրակներըՙ «Բանանցը», «Միկան» եւ «Շիրակը»: Հաշվի առնելով անցյալի դառը փորձը եւ առաջին հանդիպումներում մեր թիմերի ցուցադրած ցածրորակ խաղն, անկեղծ ասած, չենք հավատում, որ նրանցից գոնե մեկը կարողանա ռեւանշի հասնել եւ հաղթահարել առաջին փուլի արգելքը: Թերեւս ավելի դյուրին կարող է թվալ «Բանանցի» խնդիրը, որն այսօր «Հանրապետական» մարզադաշտում հյուրընկալելու է ուկրաինական «Իլյիչեւեցին»: Վերջինիս մեր ակումբը պարտվել էր 0-2 հաշվով: Այդ խաղը կսկսվի ժամը 20-ին: Երեւանի ժամանակով ժամը 22-ին Տիրասպոլում կսկսվի տեղի համանուն թիմի եւ Գյումրու «Շիրակի» մրցավեճը: Հիշեցնենք, որ Երեւանում «Շիրակը» զիջել էր 1-2 հաշվով: Իսկ մեկ ժամ հետո Հունգարիայում կսկսվի «Հոնվեդ»-«Միկա» պատասխան հանդիպումը: «Միկան» էլ Երեւանում պարտվել էր 0-1 հաշվով: Շատ կցանկանայինք սխալվել մեր կանխատեսումներում, սակայն, ցավոք, իրականությունն այս է: Այսօր հայկական ակումբները մրցունակ չեն եվրոպական ասպարեզում, որի հետեւանքը կրկին դառը պարտություններն են:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4