«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#139, 2004-07-28 | #140, 2004-07-29 | #141, 2004-07-30


ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍՈՒՄ 10 ՏԱՐՎԱ ԱԶԱՏԱԶՐԿՄԱՆ Է ԴԱՏԱՊԱՐՏՎԵԼ ՀԱՆՑԱԽՄԲԻ ՀԱՅԱԶԳԻ ՂԵԿԱՎԱՐԸ

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, 29 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոս Անջելեսի գերագույն դատարանը 10 տարվա ազատազրկման եւ 23 հազար դոլար տուգանքի է ենթարկել Գլենդեյլի բնակիչներին երկար տարիներ ահաբեկող, մի շարք ծանր հանցագործությունների մեջ ներքաշված հանցախմբի ղեկավար Արման Շարո-Պետրոսյանին: «Լոս Անջելես թայմսի» հաղորդմամբ, ոստիկանությունն այս առթիվ ուրախություն է հայտնել, նշելով, թե հայազգի այդ հանցագործի ձերբակալությունից ի վեր քաղաքն ավելի ապահով է դարձել:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4