Ինչպես տեղեկանում ենք Մեդինֆորմից, «Մալաթիա» բժշկական կենտրոնում ծնվել են 25 մանչուկներ, որոնցից երկուսըՙ երկվորյակ: Ծնվածներից 15-ը տղա է, 11-ըՙ աղջիկ: Ամենածանր տղան կշռել է 3 կգ 800 գրամ եւ ունեցել է 52 սմ հասակ, ամենաթեթեւ աղջիկը կշռել է 2 կգ եւ ունեցել 45 սմ հասակ:
«Էրեբունի» բժշկական կենտրոնում գրանցվել է 47 ծնունդՙ 26 տղա եւ 21 աղջիկ: Ամենածանր աղջիկն ունեցել է 4 կգ 460 գրամ քաշ եւ 53 սմ հասակ, ամենաթեթեւ աղջիկըՙ 2 կգ 350 գրամ եւ 46 սմ հասակ:
Մոր եւ մանկան առողջության պահպանման ԳՀ կենտրոնում ծնվել է 24 երեխաՙ 11 տղա եւ 13 աղջիկ: Ամենածանր տղան կշռել է 4 կգ 800 գրամ եւ ունեցել է 56 սմ հասակ, իսկ ամենաթեթեւ աղջիկըՙ 2 կգ 500 գրամ եւ 40 սմ հասակ:
Մ. Մ.