Բայց ինքնորոշման հարցը կարող Է քննարկվել
ՄՈՍԿՎԱ, 19 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ես, որպես արտգործնախարար, ձեռնամուխ եմ լինելու Ղարաբաղի հարցի խաղաղ կարգավորմանը», այսօր Մոսկվայում իր այցի առթիվ կազմակերպված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար էլմար Մամեդյարովը: Բայց, նրա խոսքերով, միջազգային հանրությունը պիտի հստակ որոշի, որ տարածքների գրավումը հարցի միջազգային լուծում չէ:
Մամեդյարովը նաեւ հավելել է, որ Հայաստանը գրավել է տարածքներ, որոնք չեն մտնում Լեռնային Ղարաբաղի տարածքի մեջ: «Մինչեւ այդ տարածքներ չվերադառնան դրանցից դուրս եկած մարդիկ, դժվար է հույս ունենալ, որ այս հարցը կարող է լուծվել», ասել է Ադրբեջանի արտգործնախարարը :
Նա նշել Է, որ երեկ Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ Ղարաբաղի խնդիրը մանրամասն չի քննարկվել: Ըստ Մամեդյարովի , տարածքային ամբողջականության սկզբունքն անհերքելի է, բայց այլ հարցեր, այդ թվում ինքնորոշման հարցը Ադրբեջան-Հայաստան բանակցությունների ժամանակ կարող է քննարկվել: