«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2004-07-30 | #142, 2004-07-31 | #143, 2004-08-20


ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ 4-ՐԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՊՐԱՀԱՅՈՒՄ ՕԳՈՍՏՈՍԻ 29-30-ԻՆ

ԵՐԵՎԱՆ, 19 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հանդիպումն Ադրբեջանի իր պաշտոնակցիՙ Էլմար Մամեդյարովի հետ, Վ. Օսկանյանի խոսքերով, կկայանա «թերեւս այս ամսվա վերջինՙ 29-30-ին, Պրահայում»: Այդ հանդիպումը, ինչպես նշեց Վ. Օսկանյանը, «նախատեսված Է, բայց դրանից հետո Ադրբեջանի արտգործնախարարը որոշ հայտարարություններ արեց, չգիտեմ, դրանք գործի կդնի, թե ոչ, բայց եթե ամեն ինչ նորմալ ընթանա եւ փոփոխություններ չլինեն, ամսվա վերջին մենք Պրահայում կհանդիպենք եւ երկխոսությունը կշարունակենք», ավելացրեց նախարարը: Ըստ նրա, այդ հանդիպումից ակնկալիքը միայն այն է, որ հայկական կողմը կարողանա շարունակել այն, ինչ-որ սկսել է, եւ հասցնել դա իր ավարտինՙ ի վերջո հստակություն մտցնելով, թե ինչ հիմքի վրա են երկու երկրների միջեւ բանակցությունները շարունակվելու:

Ավելացնենք, որ դա կլինի երկու երկրների արտգործնախարարների 4-րդ հանդիպումը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4