ԹԲԻԼԻՍԻ, 20 ՕԳՈՍՏՈՍ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրացական զինված կազմավորումները դուրս են բերված Հարավային Օսիայի հակամարտության գոտուց եւ տեղաբաշխված են Գորի քաղաքում, հինգշաբթի երեկոյան Թամարաշեն գյուղում լրագրողներին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Գեորգի Բարամիձեն: Զորքերը դուրս բերելու մասին ընդունված որոշումը «խոսում է այդ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու վրացական ղեկավարության անկեղծ մտադրությունների մասին», ասել է նա:
Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Օկրուաշվիլին իր կողմից ասել է, թե հակամարտության գոտուց վրացական զինված կազմավորումների դուրսբերումը չի նշանակում, որ Հարավային Օսիայի վրացի բնակչությունը անպաշտպան կմնա: