Ծաղկաձորի Կեչառիս եկեղեցու բակում սրճարան այլեւս չի գործում, տարածքում միայն նախկին սրճարանի կրպակն է` անգործության մատնված: Այս մասին «Ազգ»-ին տեղեկացրեց Պատմության եւ մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ Արտյոմ Գրիգորյանը: Ըստ նրա, Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոս Քարամյանը գործակալությանը եկեղեցու տարածքում միայն հուշանվերների, հոգեւոր թեմաներով գրքույկների վաճառքի կրպակի նախագիծ է ներկայացրել, որն այժմ քննարկվում է գիտխորհրդում:
Ցավոք, չկարողացանք կապ հաստատել Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել սրբազանի հետ եւ զրուցել խնդրի վերաբերյալ, սակայն հույս ենք հայտնում, որ հոգեւոր հովիվը կվերահսկի իրավիճակը եւ եկեղեցու տարածքում որեւէ մեկին այլեւս թույլ չի տա նման ինքնագործունեությամբ զբաղվել:
Թ. Մ.