«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#142, 2004-07-31 | #143, 2004-08-20 | #144, 2004-08-21


ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀՅՈՒՊԱՏՈՍԻ ԳՐԱՌՈՒՄՆԵՐԻՑ

SEVIS-ի վճար ԱՄՆ ուսանողական մուտքի արտոնագրի դիմորդների համար

Հարց: Ե՞րբ է SEVIS-ի վճարը մտնում ուժի մեջ:

Պատասխան: SEVIS-ի նոր վճարը սկսում է գործել 2004թ. սեպտեմբերի 1-ից:

Հ: Ովքե՞ր են վճարում այս վճարը:

Պ: Նրանք, ովքեր դիմում են ԱՄՆ ուսանողական մուտքի արտոնագրերի համար (F,J եւ M):

Հ: Ինչու՞ է գանձվում այս վճարը:

Պ: Այս վճարները ուղղված են այս տեղեկատվական համակարգի սպասարկման ծախսերն հոգալու համար:

Հ: Արդյո՞ք ոչ-ներգաղթային մուտքի արտոնագրի վճարը չի ներառում նաեւ այս վճարը:

Պ: Ոչ, չի ներառում:

Հ: Որքա՞ն է վճարի չափը:

Պ: Դիմորդների հիմնական մասի համար այն ԱՄՆ 100 դոլար է, սակայն որոշ փոխանակման ծրագրերի մասնակիցները (աշխատանք եւ ճամփորդություն, ուսանողական ճամբար եւ այլն), որոնք մեկնում են կարճ ժամանակահատվածով, վճարում են ԱՄՆ 35 դոլար: ԱՄՆ Կառավարության կողմից հովանավորվող ծրագրերի մասնակիցները չեն վճարում վերոհիշյալ վճարը

Հ: Արդյո՞ք ԱՄՆ-ում ուսումը շարունակող ուսանողները պետք է վճարեն այս գումարը:

Պ: Ոչ: Այն անձինք, որոնց միջազգային ուսանողական հրավերքները (I-20 եւ DS-201 ձեւ) տրվել են մինչեւ 2004թ. սեպտեմբերի 1-ը չեն վճարում վերոհիշյալ գումարը` անկախ այն բանից, թե երբ են դիմում մուտքի արտոնագիր ստանալու: Այդ գումարը վճարում են նրանք, ում հրավերները տրվել են 2004թ. սեպտեմբերի 1-ին եւ ավելի ուշ

Հ: Եթե ես ցանկանում եմ ընտանիքիս անդամներին վերցնել ինձ հետ, արդյո՞ք պետք է վճարեմ SEVIS-ի վճարը ընտանիքիս յուրաքանչյուր անդամի համար:

Պ: Ոչ: F-2, M-2 եւ J-2 տեսակի մուտքի արտոնագրի դիմորդները դիտվում են իբրեւ F-1, F-3, J-1, M-1 եւ M-3 տեսակին կից մուտքի արտոնագրի դիմորդներ եւ չեն վճարում տվյալ գումարը: Այս գումարը վճարում են միայն F-1, F-3, J-1, M-1 եւ M-3 տեսակի մուտքի արտոնագրի դիմորդնե

Հ: Արդյո՞ք SEVIS-ի վճարը ենթակա է վերադարձման:

Պ: Ոչ: SEVIS-ի վճարը ենթակա չէ վերադարձման: Անկախ մուտքի արտոնագրի դիմումի մերժման կամ ցանկացած այլ պարագաներից` SEVIS-ի վճարը ենթակա չէ վերադարձման: Գումարը կվերադարձվի միայն սխալ կատարված վճարման դեպքում:

Հ: Ե՞րբ պետք է վճարել SEVIS-ի վճարը:

Պ: SEVIS-ի վճարը պետք է վճարել նախքան մուտքի արտոնագիր ստանալը: Օրենքը պահանջում է, որ դիմորդը մուտքի արտոնագրի դիմումի քննման ժամանակ կամ նախքան կարգավիճակի փոփոխման համար հայտագիր ներկայացնելը` ներկայացնի SEVIS-ի վճարումը հաստատող ապացույց: Սակայն դիմորդները կարող են հերթագրվել մուտքի արտոնագրի հարցազրույցի համար, նախքան այս գումարի վճարելը:

Հ: Ինչպե՞ս պետք է վճարել SEVIS-ի վճարը:

Պ: Գոյություն ունի SEVIS-ի գումարը վճարելու երեք եղանակ.

1. ԱՄՆ Ներգաղթային ծառայությունը հաստատել է վճարումը փոստի միջոցով կատարելու եղանակ: Դիմորդը կարող է լրացնել I-901 դիմումի ձեւը (F, M եւ J տեսակի մուտքի արտոնագրերի դիմորդների վճարումը հաստատող դիմումի ձեւ) եւ ուղարկել բանկային մուրհակի (bank check) հետ, որը ենթակա է վճարման ԱՄՆ դոլարով Միացյալ Նահանգների որեւէ բանկում:

2. ԱՄՆ ներգաղթային ծառայությունը ստեղծել է ինտերնետային կայք, որի միջոցով կարող եք լրացնել I-901 դիմումի էլեկտրոնային տարբերակը եւ կատարել վճարումը կրեդիտ քարտերի միջոցով: Ինտերնետային կայքի հասցեն է www.fmjfee.com.

3. SEVIS-ի գումարը կարող է վճարել նաեւ փոխանակման ծրագրեր իրականացնող հաստատությունը, եթե վերջինս վճարման ծրագրի մասնակից է: Ցանկալի է, որ դիմորդները պարզեն այս հանգամանքը փոխանակման ծրագրեր իրականացնող այն հաստատության հետ, որտեղ պատրաստվում են մեկնել:

Հ: Հնարավո՞ր է արդյոք, որ SEVIS-ի գումարը դիմորդի փոխարեն վճարի ուրիշ մեկը:

Պ: Չկա որեւէ սահմանափակում, որով ասվում է, թե միայն դիմորդը պետք է վճարի այդ գումարը: ԱՄՆ ներգաղթային ծառայությունը վերոհիշյալ երկու եղանակներից յուրաքանչյուրով ընդունում է SEVIS-ի գումարը ԱՄՆ-ում կամ Միացյալ Նահանգներից դուրս գտնվող երրորդ անձանցից, այդ թվում կազմակերպություններից:

Հ: Ինչպե՞ս կարող եմ հաստատել, որ վճարել եմ SEVIS-ի գումարը:

Պ: Այն անձը, ով կատարում է վճարումը, ստանում է ստացական կամ փոստով, կամ էլեկտրոնային փոստով: Ինտերնետի միջոցով վճարողը կարող է լրացնելու ժամանակ տպել ստացականը եւ ներկայացնել այն` իբրեւ վճարման ապացույց: Այդ ստացականը բավարար է` վճարումը հաստատելու համար: Դիմորդները պետք է վճարումը կատարեն մուտքի արտոնագրի հարցազրույցից նվազագույնը երեք աշխատանքային օր առաջ:

Հ: Ամեն անգամ, երբ դիմում եմ ուսանողական մուտքի արտոնագրի, պարտավոր եմ արդյո՞ք վճարել SEVIS-ի գումարը:

Պ: SEVIS-ի վճարումն ուժի մեջ է տասներկու ամիս` սկսած առաջին մուտքի արտոնագրի դիմումի օրվանից: Եթե դիմորդը մերժում է ստանում առաջին անգամ, նա կարող է տասներկու ամսվա ընթացքում դիմել նույն կամ մեկ այլ փոխանակման ծրագրի` առանց SEVIS-ի գումարը կրկին վճարելու, քանի դեռ այդ վճարումը բավարարում է տվյալ ծրագրի վճարման պահանջներին:

SEVIS-ի գումարի վճարման մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հյուպատոսական բաժնի պաշտոնական կայք հետեւյալ հասցեով` www.usa.am:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4