Օգոստոսի 26-ին Երեւան է ժամանելու Դանիայի արտգործնախարար Մյուլերի գլխավորած պատվիրակությունը: Ըստ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչության, Մյուլերը կհանդիպի Հայաստանի վարչապետի, արտգործնախարարի եւ Ամենայն հայոց կաթողիկոսի հետ: Նախատեսված է մամուլի ասուլիս լրագրողների համար: