ԵՐԵՎԱՆ, 25 ՕԳՈՍՏՈՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրանական կողմը համաձայնվել է Իրան-Հայաստան գազատարի առաջինՙ Ագարակ-Քաջարան հատվածի կառուցման համար Հայաստանին տրամադրել մոտ 30 մլն դոլարի վարկ: Այս մասին օգոստոսի 25-ին լրագրողներին հայտնեց ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Ըստ նախարարի, վարկը տրվելու է տարեկան մինչեւ 5% տոկոսադրույքով 7,5 տարի մարման ժամկետով: Նշելով, որ Իրանի տարածքում գազատարի շինարարությունն արդեն սկսվել է, Ա.Մովսիսյանը հույս հայտնեց, որ այս տարի շինաշխատանքները կսկսվեն նաեւ հայկական հատվածում: