«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#145, 2004-08-24 | #146, 2004-08-25 | #147, 2004-08-26


«ԲԵԼԱՋԻՈՆ» ԷԼ ԽԱՂԱՂ ՀԱՆԳՍՏԻ ՏԵՂ ՉԷ

Ինչպես տեղեկացանք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության օպերատիվ տեղեկագրից, օգոստոսի 24-ին, ժամը 00.26-ին ոստիկանության Կենտրոնի բաժնի հիվանդանոցից հաղորդվել է, որ ազդրի մասում ստացած հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1981 թ. ծնված Վահե Փայտյանը (գեներալ Արշալույս Փայտյանի որդին): Մարմնական վնասվածք հասցնելու կասկածանքով բերման է ենթարկվել 1966 թ. ծնված Արմեն Քեհեյանը: Վերջինս օգոստոսի 23-ին, ժամը 23.50-ին «Բելաջիո» ռեստորանային համալիրում վիճաբանության ժամանակ կրակելով «Վալտեր» ատրճանակից, հրազենային վնասվածք է պատճառել Վահե Փայտյանին: Ատրճանակը մեկ պահունակով եւ 9 մմ տրամաչափի 6 փամփուշտով հայտնաբերվել է հիշյալ համալիրի տարածքում: Արմեն Քեհեյանը ձերբակալված է, հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4