Ինչպես տեղեկացանք «Մեդինֆորմից», այս շաբաթ «Էրեբունի» բժշկական կենտրոնում ծնվել է 57 երեխաՙ 32 տղա եւ 25 աղջիկ: Ամենածանր քաշով տղա երեխան կշռել է 4 կգ 50 գրամ եւ ունեցել է 52սմ հասակ: Ամենաթեթեւ տղա երեխանՙ 2 կգ 360 գրամ, 46 սմ հասակով:
«Մալաթիա» բժշկական կենտրոնում ծնվել է 30 երեխա, որից 17 տղա եւ 13 աղջիկ: Ամենածանր քաշով ծնված տղան 3 կգ 800 գրամ, 51 սմ հասակով է, ամենաթեթեւ քաշով աղջիկը կշռել է 1 կգ 700 գրամ, 42 սմ հասակով:
«Մոր եւ մանկան» առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնում ծնվել է 34 երեխաՙ 18 տղա եւ 16 աղջիկ, մեկ զույգ տղա երեխաներ են ծնվել: Ամենածանր քաշով ծնված աղջիկ երեխան կշռել է 4 կգ 450 գրամ, 54 սմ հասակով, ամենաթեթեւ տղա երեխան կշռել է 2 կգ 900 գրամ, 50 սմ հասակով:
Անցած վեց ամիսներին միայն Երեւան քաղաքում ծնվել է 6097 երեխա:
Մ. Մ.