ԲԱՂԴԱԴ, 2 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Իրաքյան «Միավորում եւ ջիհադ» զինված խմբավորումը հայտարարել է երեք թուրք պատանդների մահվան մասին, հինգշաբթի հաղորդել է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը: Ավելի վաղ գործակալությունները հաղորդել էին, որ հինգշաբթի Բաղդադից ոչ հեռու հայտնաբերվել են երկու թուրք վարորդների եւ ինքնությունը չպարզված մի մարդու մարմինները: